Մեծ Բրիտանիայի Ռոսիլի գյուղի բնակիչները անակնկալի են եկել՝ լողափին տեսնելով մոտ 50 սատկած շնաձկների, որոնց դիերը մոտ 1 կմ ծածկել են լողափը: Այդ մասին տեղեկացնում է hronika.info-ն:

Տեղացի ձկնորսները նկատել են, որ շնաձկներից մի քանիսի բերանում կեռիկներ կան, ինչը փաստում է ձկնագողության մասին: Ձկնորսների կարծիքով՝ ձկնգողները հավանաբար, պատասխանատվությունից վախենալով, ավարը թողել են լողափին:
Առայժմ փորձագետները ստույգ բացատրություն չեն տվել միջադեպի կապակցությամբ:









































