ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից Բալիում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ընդունված համաձայնագրերի փաթեթը, որը 1995թ. սկսած առաջինն է:
«Որոշ գնահատականների համաձայն՝ ԱՀԿ նոր համաձայնագրերի գլոբալ տնտեսական արժեքը կարող է հարյուր միլիարդավոր դոլարներ կազմել»,-հայտարարել է Օբաման:
Նրա խոսքով՝ սա ԱՀԿ 20 տարվա գործուներության մեջ առաջին բազմակողմանի համաձայնագիրն է:
«Այս նոր գործարքը, հատկապես Առևտրին աջակցելու համաձայնագիրը, կվերացնի այն բոլոր բյուրոկրատական արգելքներն ու ապրանքների ուշացումները, որոնք անցնում են ամբողջ աշխարհով մեկ: Շահողների թվում կլինի փոքր բիզնեսը, որն ավելի շատ դժվարությունների է բախվում ներկայիս համակարգի հետ աշխատելիս»,- ավելացրել է Օբաման:
Նրա խոսքով՝ համաձայնագիրը կօգնի «կենդանացնել» առևտրային բազմակողմանի համակարգը, որը միլիոնավոր ամերիկացիների աշխատանք է տալիս, փոխանցում է РИА Новости-ն:








































