Երևանի ենթակայության տակ գործող վեց թանգարաներում՝ Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Կ. Դեմիրճյանի անվան թանգարանում, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում և «Էդուարդ Իսաբեկյանի» ցուցասրահում մուտքը «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակներում կինի անվճար:
Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:
«Թանգարանները սիրով կհյուրընկալեն ոչ միայն մեր բնակիչներին, այլև արտերկրի հյուրերին և զբոսաշրջիկներին»,-ասաց Հովհաննիսյանը:
«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագիրը կանցկացվի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը: Այն իր մեջ կներառի 50-ից ավել բազմաբովանդակ միջոցառումների շարք:









































