Ռոբին Տիկի Blurred Lines երգը դարձել է 2013թ. ամենավաճառված սինգլը, հաղորդում է NME-ն:
Հրատարակչության տվյալներով՝ երգչին հաջողվել է ավելի քան 1,44 միլիոն օրինակներ վաճառել: Երկրորդ տեղում ֆրանսիական Daft Punk դուետի Get Lucky-ն է, երրորդ տեղում՝ Avicii-ի Wake Me Up-ը:
Ինչևէ, ամենավաճառված սինգլների ցուցակը Ծննդյան տոների նախօրեին կարող է փոփոխվել:
Անցած տարի ամենավաճառված սինգլն է դարձել Գոտյեի Somebody That I Used To Know-ն: