ՀԱՀ-ն նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգստին մասնակցեն 59 պետությունների նախագահներ և վարչապետներ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությունը կիրակի օրն արել է ՀԱՀ-ն ԱԳ նախարարությունը: Նախարար Քոլինզ Չաբանեի խոսքով՝ դեկտեմբերի 10-ին Յոհաննեսբուգում տեղի ունենալիք հոգեհանգստին խոստացել են մասնակցել 28 պետությունների ղեկավարներ, որոնցից 13-ը՝ աֆրիկյան:
Հոգեհանգստին պետք է ժամանեն նաև ՄԱԿ-ի, ԵՄ, Աֆրիկյան միության և այլ կազմակերպությունների անդամներ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ հոգեհանգստին կգան նաև Բարաք և Միշել Օբամաները, ինչպեսև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմմի Քարտերը, Բիլ և Հիլարի Քլինթոնները և Ջորջ Բուշ կրտսերը՝ տիկնոջ հետ: