Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Հրազդան» ՔԿՀ-ում դատապարտյալի առողջությանը ծանր վնաս հասցնելու վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գևորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գևորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից պատիժը կրել են միևնույն խցում: Այդ ընթացքում Դ. Խաչատրյանը խցակցին պարբերաբար առաջարկել է գումարի դիմաց թղթախաղով զբաղվել, սակայն Գ. Արսենյանը մերժել է, որի պատճառով նրանք հաճախակի վիճաբանել են:

2017թ.-ի հունիսի 25-ին Դ. Խաչատրյանը հերթական անգամ խցակցին առաջարկել է գումարի դիմաց թղթախաղ խաղալ: Գ. Արսենյանը հրաժարվել է և պահանջել նման հարցերով չանհանգստացնել իրեն, սակայն Դ. Խաչատրյանը շարունակել է պնդել, ինչը վերածվել է լեզվակռվի և քաշքշուկի, որի ընթացքում Գ. Արսենյանը տաք ջուր է լցրել Դ. Խաչատրյանի դեմքին և հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթև վնաս:

Տեսնելով, որ խցակիցները վիճաբանել են միմյանց հետ, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը պարզաբանումներ կատարելու համար Գ. Արսենյանին ուղեկցել է իր խուց, որտեղ վերջինիս նախատել է իր մտերիմ Դ. Խաչատրյանի հետ վիճաբանելու համար: Այդ ընթացքում խուց է մտել Դ. Խաչատրյանը և թիկունքից հարվածել Գ. Արսենյանի գլխին, ապա` մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կողային շրջանին, որի հետևանքով նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այնուհետև խցում գտնվող մյուս դատապարտյալները նույնպես Դ. Խաչատրյանի հետ հարվածներ են հասցրել գետնին ընկած Գ. Արսենյանի մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել նրան:

Դեպքից հետո Գ. Արսենյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա մեծ դժվարությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խուց, որտեղ հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է նախնական բուժզննության, ապա տեղափոխվել քաղաքացիական բժշկական կենտրոն:

Այսպիսով, դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դ. Խաչատրյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար Գևորգ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:

Դ. Խաչատրյանի և Գ. Արսենյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում