Գիտնականների կարծիքով` 20 տարի անց մոլորակի յուրաքանչյուր երրորդ մարդ կձևավորվի արհեստական բեղմնավորման միջոցով:
Փորձագետների կարծիքով` պատճառը ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ բեղմնավորելու ցածր ցուցանիշն է:
Փորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ 10 տարի առաջ երիտասարդ տղամարդկանց մոտ սերմնահեղուկի որակը 37 տոկոսով ավելի բաձր էր, քան այժմ:
«Բեղմնավորման նվազեցման պատճառը փորձագետները բացատրում են հետևյալ կերպ. տարիների ընթացքում տուժում է էկոլոգիան: Բացի այդ, տղամարդիկ սկսել են ավելի շատ խմել, ծխել և իրենց այլ «ազատություններ» թույլ տալ, որոնց պատճառով էլ 2-3 տասնամյակ անց բնակչության 1/3-ը կծնվի արհեստական բեղմնավորման օգնությամբ»,- գրում է Rosbalt-ը:








































