Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլ»-ին: «Օլդ Թրաֆորդ»-ում կայացած խաղն ավարտվեց Դևիդ Մոյեսի սաների 0:1 հաշվով պարտությամբ:
Հանդիպման միակ գոլը խփեց Յոհան Կաբայը: «Կարմիր սատանաներ»-ը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին «Օլդ Թրաֆորդ»-ում:
«Նյուքասլ»-ն իր ակտիվոuմ 26 միավոր գրանցեց և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Յունայթեդ»-ը` 22 միավորով 9-րդ տեղում է:






































