«Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ ՄՄ անդամակցության համաձայնագիրը ստորագրել դեկտեմբերի 17-ին, գրում է Украинская правда-ն:
«Մեր տվյալների համաձայն՝ նա ծրագրում է այդ համաձայնագիրը ստորագրել դեկտեմբերի 17-ին»,- հայտարարել է Յացենյուկը ընդդիմության շտաբում կայացած ճեպազրույցում:
Ընդդիմության տեղեկատվության համաձայն՝ «համաձայնագրի տեքստը պատրաստ է, նախաստորագրված է, սակայն ստորագրված չէ»:
Դրանից բացի, Յացենյուկը հիշեցրել է, որ այդ մակարդակի փաստաթղթերը պետք է քննարկվեին Գերագույն ռադայում: «Սակայն այդ փաստաթուղթը Ռադա չի մտնի»,- հավատացրել է խմբակցության առաջնորդը:
Յացենյուկը կոչ է արել մարդկանց միանալ Մայդանում տեղի ունեցող ակցիաներին: Նրա խոսքերով՝ հենց դա է ստիպում Յանուկովիչին չստորագրել համաձայնագիրը:
Ավելի ուշ Պուտինի և Յանուկովիչի մամլո ծառայությունները հայտարարել են, որ ՄՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հանդիպման ժամանակ չի քննարկվել, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել:









































