ՄԱԿ-ի տեսուչները դեկտեմբերի 8-ին ծրագրում են այցելել Արաքի միջուկային վառելիքի արտադրության գործարան: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Դա կլինի ավելի քան երկու տարվա մեջ առաջին անգամ, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ծանր ջուր արտադրող ռեակտոր այցելելու թույլտվություն կստանա:
Ավելի վաղ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն նշել էր, որ հասանելիությունն Արաք տեսուչներին թույլ կտա ավելի լավ հասկանալ ձեռնարկության գործունեության բնույթը:
Հրավերքն արել են Իրանի իշխանությունները, իսկ ԱԷՄԳ-ի փորձագետները ընդունել են այն: Այդ առաջարկը կարելի է համարել առաջին գործնական քայլը Թեհրանի և միջազգային հանրության միջև միջուկային ծրագրի վերաբերյալ թյուրըմբռնման վերացման գործում: