Ավերածությունների մանրամասն քարտեզը, որը ճապոնական օդուժն իրականացրել է 1941-ի դեկտեմբերին Փերլ Հարբորում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազայում, 425 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքում` Christe’s աճուրդի տանը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Քարտեզը կազմել է ճապոնացի օդաչու Միցուո Ֆուչիդան, ով ղեկավարել է հարձակումը: Այն կազմվել է գրոհի հաջորդ օրը: 1941-ի դեկտեմբերի վերջին օդաչուն այն անձամբ է ներկայացրել Ճապոնիայի կայսերը:
Ձեռագիր փաստաթուղթն իրենից ներկայացնում է քարտեզների մի քանի գունավոր էջ, որը, ինչպես նշում են աճուրդի կազմակերպիչները, շատ լավ է պահպանվել:









































