Յուլյա Տիմոշենկոն կդադարեցնի հացադուլը, որը հայտարարել էր ի նշան բողոքի` ընդդեմ Եվրամիությանն Ուկրաինայի անդամագրման դադարեցման: Այս մասին ասել է Ուկրաինայի նախկին վարչապետի դուստրը` Եվգենյա Տիմոշենկոն:
Եվգենյան հայտնել է, որ փոխանցել է մորը Եվրամայդանի միջնորդագիրը`հացադուլը դադարեցնելու խնդրանքով:
«Նա ասել է, որ հանուն մարդկանց խնդրանքի, քանի որ նա հացադուլ էր հայտարարել ի նշան նրանց հետ համերաշխության, կդադարեցնի հացադուլը»,- ասել է Տիմոշենկոյի դուստրը:









































