«Ես 2009թ-ից իմ ընտանիքի հետ միասին բնակվում եմ Հայաստանում և իմ ու իմ երեխաների ապագան Հայաստանում է և ոչ մի ուրիշ տեղ։ Ես հիմա իմ առջև տեսնում եմ մի նպատակ, որ այս հեղափոխությունը հասցնենք վերջնակետին, իսկ վերջնակետին հասցնել նշանակում է թույլ չտալ ռևանշիստներին, հակահեղափոխականներին, թաքնված ՀՀԿ-ականներին մեջտեղ դուրս գալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Կարող Եղնուկյանը՝ անդրադառնալով իր առաջիկա անելիքների մասին։
Այս համատեքստում նա հավելեց նաև, որ ՀՀԿ-ականները մինչև իրենց վերջին շունչը փորձելու են նոր կառավարությանը սաբոտաժի ենթարկել։
«Իսկ մեր գործն է թույլ չտալը, որ դա նրանց մոտ հաջողվի»,-ընդգծեց Եղնուկյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ու նոր կառավարությանը, Կարող Եղնուկյանը նշեց․
«Փաշինյանի մասին շատ լավ կարծիք ունեմ՝ կիրթ է, գրագետ ու ավելի լավ շախմատիստ է, քան Սերժ Սարգսյանը»։
Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը այսօր ազատ է արձակվել դատարանի դահլիճից։
Մանրամասները՝ տեսանյութում։









































