Դեկտեմբերի 6-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը հանդիպում է ունեցել ՂՀ Խորհրդարանի Սենատի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Սենատի խոսնակը ողջունել է Հայաստանի դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նրան արդյունավետ աշխատանք մաղթեց:
Կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը՝ արձանագրելով նաև հայ և ղազախստանցի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը միջազգային, մասնավորապես՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովների ձևաչափերում:
ՀՀ դեսպանը ընդգծել է երկու երկրների ղեկավարության ցանկությունը՝ երկկողմ համագործակցության օրակարգը հագեցնելու և իրավապայմանագրային լայն հիմքեր ձևավորելու ուղղությամբ:
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին: Կ-Ժ.Տոկաևը դրական է գնահատել ՄՄ-ին միանալու Հայաստանի որոշումը՝ խոստանալով Ղազախստանի օրենսդիր մարմնի աջակցությունն անդամակցման համար հարկավոր ընթացակարգերն ավարտելու գործում:









































