ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայում եւ Իրաքում, Airwars բրիտանական մոնիթորինգային խմբի գնահատմամբ, 9,6 հազար խաղաղ բնակիչ է սպանվել: Այս մասին գրում Է The Telegraph-ը:
Հետազոտողները այդ ցուցանիշը ամենավատն են համարում Վիետնամում պատերազմի ժամանակներից ի վեր: Նրանք նշում են, որ կոալիցիան պատասխանատու Է այն 25 հազար քաղաքացիական անձանց ավելի քան մեկ երրորդի զոհվելու համար, որոնք սպանվել են այդ երկրներում 2014-ին ջիհադիստների դեմ ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր: Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները պաշտոնապես ընդունում են իրենց գործողությունների հետեւանքով 833 խաղաղ բնակիչների զոհվելը, ինչը 10 անգամ քիչ Է այն թվից, որը նշում Է Airwars-ը:









































