Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նոր քրեական գործեր են հարուցվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Աշտարակ քաղաքի բնակիչ Հ. Ն.-ն 08.05.2018թ.-ին հանցագործության մասին հաղորդում է տվել, որ 07.03.2018թ.-ին Աշտարակ քաղաքի փողոցներից մեկի երթևեկելի երկրորդ գոտում իր ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է ոստիկանության Աշտարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանների հետ, ովքեր իրեն պատժելու նպատակով բռնություն գործադրելով՝ բերման են ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Բացի այդ, ճանապարհին ոստիկաններից մեկը ավտոմեքենայի մեջ հարվածել է իրեն, իսկ երբ հասել են ոստիկանության Աշտարակի բաժին, ոստիկանության մեկ այլ պաշտոնատար անձ բարձր խոսելու համար արդեն ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել իրեն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Շիրակի մարզի բնակիչ Կ. Հ.-ն 21.04.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նախկինում իր վերաբերյալ քննված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման հետ ունեցած անհամաձայնությունը բարձրաձայնելու համար, երբ 20.04.2018թ.-ին հերթական անգամ գնացել է Շիրակի մարզի դատախազություն, հերթապահ ոստիկաններն իրեն թույլ չեն տվել մուտք գործել ներս, իսկ քիչ անց մոտեցել են երկու ոստիկաններ, ովքեր իր թևերը ոլորելով նստեցրել են ավտոմեքենան, որտեղ հարվածներ են հասցրել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ: Այնուհետև տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ ցանկացել է հաղորդում տալ, սակայն ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են հաղորդում ընդունելուց և դատաբժշկի ուղեգիր տրամադրելուց:

Մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Ս. Թ.-ի, Ռ. Թ.-ի և Վ. Թ.-ի հաղորդումների հիման վրա: Վերջիններս հայտնել են, որ 08.05.2018թ.-ին` ժամը 03:30-ի սահմաններում, Երևանում գործող Վոյս կարաոկե ակումբի դիմաց գտնվող ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում