Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Իրանը Հայաստանում գործընկեր է փնտրում

Այսօր կրկին, կարելի է ասել, բաց երկնքում ամպրոպի դեր է կատարել Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի մամուլի ասուլիսը, որը կարելի է, ըստ էության, պատասխան համարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն հայտարարությանը, որ իրանական գազը ռուսականից էժան չէ, քանի որ եթե ռուսականը սահմանի վրա 189 դոլար է, ապա իրանականը 400 դոլար է:

Եվ ահա, դեսպան Ռեյիսին այսօր հայտարարել է, որ գինը բացարձակ չէ, և ամեն ինչ կախված է բանակցություններից, որի արդյունքում իրանական գազը կարող է նույնիսկ 100 դոլար լինել: Այո, ամեն ինչ բանակցություններից է կախված, ինչի մասին խոսել էինք երեկ և հարց տվել, թե արդյոք Մովսիսյանը նման գին հայտարարում է Իրանի հետ երբևէ այդ հարցով բանակցած լինելո՞վ: Պարզվում է, որ բանակցություններ նման հարցի վերաբերյալ երբեք չեն եղել, ինչպես այսօր հայտարարել է դեսպանը:

Այս ամենը չափազանց խոսուն են, և ավելացնելու որևէ բան այս թեմայով կարծեք թե չկա, այսինքն՝ մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են: Սակայն ավելորդ չէ ևս մեկ անգամ արձագանքել Իրանի գործողությունների ակտիվացումը Հայաստանի մասով:

Այսինքն՝ գազն այստեղ ընդամենը բաղադրիչներից մեկն է, իսկ ընդհանուր ակտիվացումը իհարկե կախված է ընդհանուր տարածաշրջանային ֆոնով: Այստեղ բոլորն են ակտիվացել՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, նույնիսկ Վրաստանը, որը ակտիվացրել է հայտարարությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ և նախաստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ղարաբաղյան ուղղությամբ համանախագահներն են ակտիվացել, որոնք արտգործնախարարների հանդիպում կազմակերպեցին օրերս, նաև դեկտեմբերի կեսերին այցելելու են տարածաշրջան, իսկ նախօրեին էլ Կիևից հանդես էին եկել հայտարարությամբ:

Ահա այս ֆոնին Իրանի ակտիվացումը, իհարկե, բնական է, և Հայաստանն էլ, որպես հարթակ, ևս ինչ-որ առումով բնական է: Խնդիրն այն է, որ Իրանի համար Հայաստանը տարածաշրջանային միակ պետությունն է, որի հետ չկան ստրատեգիական հակասություններ: Այսինքն՝ Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով ակտիվանալու փորձերը անիմաստ են, քանի որ այդ փորձերը միանշանակ արգելակվելու են, եթե Իրանը չհամաձայնի ծառայել թուրք-ադրբեջանական շահերին: Իսկ Իրանը, բնականաբար, այն պետությունը, իրանական էլիտան՝ այն էլիտան չէ, որը նման բանի կհամաձայնի: Արդյունքում մնում է Հայաստանը, և Իրանը փորձում է ակտիվանալ այս միջոցով: Եվ այս տեսանկյունից առաջանում է մի կարևոր հարցադրում՝ ովքեր են Հայաստանում Իրանի գործընկերները: Այսինքն՝ Իրանը Հայաստանում ակնհայտորեն բախվում է քաղաքական գործընկերների խնդրին: Հայաստանի իշխանությունները ակնհայտորեն ունակ չեն ծառայությունների՝ բացի որևէ գործընկերությունից, իսկ ծառայություններ նրանք մատուցում են միայն Ռուսաստանին: Սակայն Հայաստանում չկան նաև քաղաքական ուժեր, որոնք մինչև այսօր որևէ կոնցեպտուալ դիրքորոշում կարտահայտեին հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ քաղաքական իմաստով: Կան քաղաքական ուժեր, որոնք իրանական ուղղությամբ բարեհաջող բիզնես գործունեություն են ծավալել, սակայն իրական քաղաքական կոնցեպտի առումով Իրանը Հայաստանում ակնհայտորեն «որբ» է, և չի բացառվում, ավելին՝ գուցե շատ հավանական է, որ Թեհրանի ակտիվությունը նպատակ ունի նաև այս մասով ուսումնասիրել հայկական դաշտն ու դիտարկել արձագանքները քաղաքական շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում