Այսօր Կառավարության շենքի մոտ իր դժգոհությունն էր հայտնում 7 զավակների մայր, Առինջի բնակչուհի տիկին Արուսը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ իր ծախսած հոսանքի գումարի մի մասը վճարել է Ծառուկյանը, մի մասը՝ ինքը, բայց հիմա նրան եկել է պարտքերի ամբողջական ցանկ, և մարտից լույսն անջատել են:
Նա նշեց, որ Ծառուկյանի վճարած գումարները գնացել են էլցանց, բայց իրենց մոտ ցույց չի տալիս: «2002 թվականից գալիս է 645 հազարի պարտք: Ո՞ւր էին իրենց էլցանցի պետերը, որ չէին կանխել վճարման հարցը»,- ասաց նա՝ հավելելով, որ մի գործարար ձեռներեց մարդը կարիքավորին օգնում է, մյուսը՝ գրպանից թալանում:
Մանրամասները՝ տեսանյութում:









































