95 տարեկան հասակում մահացել է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան Այս մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զումուին:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Մանդելային հոսպիտալացրել էին թոքերի վարակով: Նոյեմբերին երկրի իշխանությունները հայտնել էին, որ նախկին նախագահի վիճակը կայուն ծանր է:
Մանդելան ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն էր, ով երկիրը ղեկավարել է 1994-1999 թթ.: Երիտասարդ տարիներին ապարտեիդի դեմ անխոնջ պայքարի համար նա 27 տարի բանտում է անցկացրել:
1993 թ. Նելսոն Մանդելան արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:
Հաարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նելսոն Մանդելան ծնվել է 1918 թ. հուլիսի 18-ին՝ Ումտատի կոչվող գավառում:









































