Շարքային բրիտանացիները, ովքեր արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի հյուրերի շարքում են եղել, թագավորական ընտանիքի կողմից ստացած հուշանվերների հավաքածուները սկսել են վաճառել Ebay օնլայն հարթակում։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Ըստ պարբերականի տվյալների Ebay-ում վաճառվում է 25 նմանատիպ հավաքածու:
Այսպես, աճուրդի հանված հուշանվերներից մեկի նախնական գինը եղել է 72 ֆունտ, բայց 3 ժամվա ընթացքում դրա գինը հասել է 520 ֆունտի, չնայած որ աճուրդի ավարտին դեռ 6 օր կա:









































