Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մեծ տարածում գտած որսի տեսակի և դրա շնորհիվ զարգացող արվեստի ճյուղի մասին:
Հարավային Բանգուի նահանգի Բոտինբո գյուղի բնակիչների մի մասի զբաղմունքը թիթեռների որսն է: Թիթեռներն այնուհետև կիրառվում են խճանկարների պատրաստման մեջ, որոնք մեծ ժողովրդականություն են վայելում զբոսաշրջիկների շարքերում:
Ստորև ներկայացվող ավարտուն աշխատանքներում պատկերված են ԿԱՀ-ի պատմական ֆիգուրները և երկրի դրոշը:









































