ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հինգշաբթի ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստին հայտարարել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել Վրաստանի, Մոլդովայի բնակիչներին օգնելու ջանքերը՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նախորդ շաբաթ Վրաստանի իշխանությունները հաղորդել են, որ Հարավային Օսիան վերսկսել է Վրաստանի հետ սահմանի երկայնքով փշալարեր տեղակայել:
«Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը, որպեսզի օգնենք Վրաստանի, Մոլդովայի բնակչությանը և ուշադրություն դարձնենք Լեռնային Ղարաբաղի վրա»,- ընդգծել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:









































