Երկրի բնակչությունը տարեկան մինչև 5 տրիլիոն պլաստիկե փաթեթ է օգտագործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։
ՄԱԿ-ում ընդգծել են, որ յուրաքանչյուր րոպե մարդիկ 10 մլն այդպիսի փաթեթներ են օգտագործում։
Կազմակերպությունում ասել են նաև, որ փաթեթներ գտել են Էվերեստ լեռան գագաթին, հյուսիսային սառույցներում և օվկիանոսի հատակում։
Աշխարհի ավելի քան 40 երկրներ մասնակի կամ ամբողջությամբ արգելել են պլաստիկե փաթեթների օգտագործումը կամ դրա համար տուգանք սահմանել։









































