Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հոսպիտալացվել է Արևմտյան ափում՝ անցյալ շաբաթ տարած վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինցի պաշտոնյային:
Ինչպես նշվում է, մեկ շաբաթվա ընթացքում 82-ամյա Աբբասն արդեն երրորդ անգամ է հոսպիտալացվում: Երեքշաբթի նա ականջի վիրահատության է ենթարկվել: Շաբաթ նա հիվանդանոց է տեղափոխվել՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար, որի արդյունքը ցույց էր տվել, որ նա հիանալի վիճակում է:
Կիրակի պաղեստինցի ղեկավարը կրկին տեղափոխվել է հիվանդանոց՝ այս անգամ բարձր ջերմության պատճառով:
Աղբյուրի խոսքով՝ ջերմության բարձրացումը կարող է պայմանավորված լինել ականջի բորբոքմամբ, որը վերջնականապես չի բուժվել:









































