Wednesday, 06 12 2023
Փողերի լվացման մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է սահմանային անցակետում
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 7-ի համար
Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի կառուցումն իրականացվել է շուրջ 70 տոկոսով
Հայաստանը հանձնառու է ուժեր տրամադրել միջազգային խաղաղապահ առաքելություններին
Էրդողանը շատ ուզում էր Հայաստանի հետ հարաբերություն հաստատել. այլ բան չուներ ցուցադրելու Արևմուտքին
Հայկական կողմը կկարողանա օգտվել իրանական նավահանգիստներից
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էրդողանը հույս ունի, որ Հունաստանն ու Թուրքիան բարիդրացիության հռչակագիր կստորագրեն
Հայաստանը կարող է Իրանի համար տարանցիկ երկիր դառնալ
Վարչապետը Նանե Ասատրյանին վերականգնվել է Վայոց ձորի փոխմարզպետի պաշտոնում. հիմք է ընդունվել դատարանի վճիռը
Ինչու՞ է խաղաղության բանալին Վաշինգտոնում այլ ոչ Մոսկվայում
ՔՊ հայտարարությունը. Ճգնաժամ Գյումրիու՞մ
Podcast կարևորի մասին
20:50
Չինաստանն Ուկրաինայում հակամարտող կողմերին կոչ է արել ակտիվացնել ջանքերը խաղաղության հասնելու համար
Խիստ անհանգստացնող է թափառող շների աճող թիվն ու փոխված վարքը. արդյոք կա պետական վերահսկողություն
20:40
ՄԱԿ-ում կոչ են արել կանխել ուկրաինական ատոմակայաններին սպառնացող վտանգները
Մեր ու ձեր ժողովրդավարությունը ակնհայտ տարբերվում է. պատգամավորը դժգոհեց Սիսիանի ընդդիմությունից
ՀՀ և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացը բավականին բարդ ու երկար է լինելու. փոխվարչապետ
Ընդդիմությո՞ւնը բռնեց դավադիր իշխանության բերած կոկաինի բեռը. Փաշինյանը՝ Խամոյանին
20:20
ԱՄՆ-ն շարունակում է աշխատանքը Գազայում հրադադարի վերականգնման և պատանդների ազատ արձակման ուղղությամբ
Ասֆալտապատված փողոցները «Վեոլիա ջուր»-ը այլանդակում է. կառավարման խնդի՞ր է, թե՞ օրինաչափություն
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպմանը կիսվել է զգայուն հարցերի շուրջ ՌԴ դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ ընկալումներով
Սահմանամերձ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի մինչև 85 %-ը հոգում է կառավարությունը
Դելիմիտացիան կարվի իրավական փաստաթղթերի հիման վրա. փոխվարչապետը հորդորեց ողջունել դա
20:00
Կիպրոսի հունական կողմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի բանագնացի թեկնածությանը
19:50
ՌԴ և Իրանի նախագահներն իրենց հանդիպմանը կանդրադառնան նաև տարածաշրջանային թեմաներին
Գործարարը չի կարողանում տեղական անգամ 10 կգ. ոսկի գնել. ամբողջ հանքանյութը արտահանվում է
Մանրամասներ Դավիթ Ստեփանյանի հետ
Արցախի ԱԺ պատվիրակները չեն կարող անկոչ հյուրի պես հարցեր բարձրաձայնել միջազգային հարթակներում
Ժամանակավորապես կդադարեցվի Աբովյան փողոցի՝ Պուշկին-Բուզանդ հատվածի երթևեկությունը

«Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:

1977 թվականին ծնված Արմինե Խ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Արմինեի ամուսնու երեք ամսական դուստր Մարիան էր:

Գործի քննության ընթացքում Արմինե Խ.-ի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, անվտանգության նկատառումներով նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Խ.-ն 2004 թվականին ծանոթացել է Հակոբ Հ.-ի հետ, նրանք փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են մտել, համատեղ բնակվել են Աշտարակում: Նույն՝ 2004 թվականին, ըստ մեղադրանքի, Հակոբը ծանոթացել է ևս մի կնոջ՝ Անժելայի հետ, նրան էլ է տարել իր տուն, նրա հետ նույնպես գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ. Հակոբը երկու կանանց հետ ապրել է նույն տանը…

2007 թվականի դեկտեմբերի 8-ին Անժելան ծննդաբերել և աղջիկ երեխա է ունեցել: Անունը  Մարիա են դրել:

2008 թվականի մարտին, գործով չպարզված օրը Արմինե Խ.-ն երեք ամսական Մարիային սպանելու դիտավորությամբ քարով հարվածել է երեխայի գլխին ու սպանել է…

Դրանից հետո Արմինեն տանից փախել է Երևան:

Սպանված երեխայի ծնողները՝ Հակոբն ու Անժելան, տանը հայտնաբերելով փոքրիկ աղջնակի դիակը, իրենց գետնափոր տանը կից հողամասում՝ պատի տակ փոս են փորել ու թաղել են երեխային:

Երեխայի դին արտաշիրմվել է թաղումից յոթ տարի անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին: Արմինե Խ.-ն կալանքի տակ է առնվել հոկտեմբերի 17-ին, իսկ հոկտեմբերի 22-ին նա տեղափոխվել է հոգեբուժարան:

Սպանված երեխայի իրավահաջորդ, նրա հայր Հակոբ Հ.-ի ցուցմունքով՝ ինքն Արմինեի հետ ծանոթացել է 2004 թվականին: Սիրել են իրար, Աշտարակում ապրել են իրար հետ, ունեցել են 3 երեխա: Ինքը ծանոթացել է նաև Անժելայի հետ, ինտիմ կապի մեջ է եղել հետը, նրան էլ է բերել իրենց Աշտարակի տուն: Իրենց կապից 2007   թվականի դեկտեմբերին աղջիկ երեխա է ծնվել, անունը դրել են Մարիա:

Աշտարակում ապրել են գետնափոր տանը՝ ինքը, մայրը, Արմինեն, Անժելան: Դա հոլիկ էր՝ տուն չէր, այնտեղ նույնիսկ վառարան դնել հնարավոր չէր: Անկողին էլ չունեին՝ անկողինը բաղկացած էր մի քանի երկար «պլաշներից»: Նորածին Մարիային Անժելան պահում էր իր գրկում՝ «ադյալով փաթաթած»: Երեխան հաճախ լաց էր լինում, հիվանդանում ու հազում էր:

Հակոբը դատարանում պնդել է, թե չի հավատում, որ Արմինեն է սպանել երեխային, Արմինեն, ըստ Հակոբի, երեխային սիրել է: Ինքն այդ ժամանակ հաճախ էր վիճում Անժելայի հետ, կասկածում էր՝ Մարիան ի՞ր աղջիկն է: 2009 թվականից իրենք բնակություն են հաստատել հանրակացարանում:

Երբ ապրում էին գետնափոր տանը, աշխատանքի բաժանում էր արված՝ ինքն ու Անժելան մեկնում էին Երևան՝ աշխատելու, իսկ Արմինեն ու իր մայրը մնում էին տանն ու պահում էին երեխաներին, տան գործերն էին  անում:

Անժելան 2007 թվականի դեկտեմբերին Մարիային ծննդաբերել է հողամասում, հետո հարևանների միջոցով շտապօգնություն են կանչել, Անժելային տեղափոխել են հիվանդանոց: Անձնագիր չունենալու պատճառով երեխայի համար փաստաթղթային ձևակերպումներ չեն արել, բայց երեխան գտնվել է բժշկական հսկողության տակ:

Հակոբը նշել է, թե դեպքի նախօրեին երեխան հիվանդ էր, բայց ինքը ժամանակ չի ունեցել, որ նրան տանի հիվանդանոց:

Հաջորդ օրը ինքն ու Անժելան մեկնել են Երևան՝ աշխատելու, իսկ երբ վերադարձել են, իր մայրը, որ դրսում նստած էր քարին, ասել է, թե երեխան մահացել է: Անժելան ներս է մտել, լացելով դուրս է եկել ու ասել, թե երեխայի դեմքի կեսը չկա: Անժելան ասել է, թե երեխայի կողքին առնետներ կային: Իր կարծիքով՝ առնետներն են երեխայի դեմքը վնասել… Ինքը ներս չի մտել, երեխային չի տեսել…

Ինքը չի իմացել, որ մահացած երեխային պետք է հիվանդանոց տաներ: Իր կարծիքով՝ երեխային Արմինեն չի հարվածել, երեխան մահացել է կամ հիվանդությունից կամ առնետների պատճառով: Տան կողքին փոս է փորել, Անժելան երեխային փաթաթած դուրս է բերել տանից, առանց դագաղի ու  բարձի թաղել են:

Հակոբը ենթադրել է, թե մարմինը փոսի մեջ դնելու ժամանակ է երեխայի գլուխը վնասվել, քանի որ գլուխը… բաց է եղել… Իրենք երեխայի մարմնի վրա տաշտ են դրել, որ շները մարմինը չգտնեն, հետո հողով ծածկել են…

Ինքը գերեզմանատեղ չի ուզել, որովհետև անձնագիր չուներ…

Անժելան հաճախ նստում էր երեխայի թաղված տեղի մոտ ու լաց էր լինում: Հարևանները դա տեսնում էին…

Հակոբն ասել է, թե երեխայի մահից հետո իր մայրն Արմինեին քշել էր տանից, բայց ինքն ու Անժելան նրան գտել են Երևանում՝ Սայաթ-Նովայի փողոցի եկեղեցու մոտ, համոզել ու հետ են բերել: Մինչև երեխայի մարմնի արտաշիրմումը Արմինեն ապրել է իրենց հետ…

Վկա Անժելա Կ.-ն հայտնել է, որ երեխան ծնվել էր իր ու Հակոբի ինտիմ կապից: Ինքը հղի էր, երբ եկել է Աշտարակ ու բնակություն հաստատել Հակոբի, նրա մոր ու Արմինեի հետ: Համատեղ տնտեսություն են վարել: Հակոբի մայրը ուսուցչուհի էր եղել… Ինքը մաքրում էր տունը, օգնում էր Հակոբի մորը, լվացք էր անում, հողամաս էր մշակում: Իր ծննդաբերությունը սկսվել է հողամասում, երեխան ծնվել է, հետո են իրեն հիվանդանոց տարել:

Ինքն ու Արմինեն լավ հարաբերությունների մեջ էին: Արմինեն չգիտեր, որ Մարիան Հակոբի երեխան է: Հակոբը նրան ասել էր, թե իրեն տուն է բերել՝ որպես մաքրություն անողի: Արմինեն երեխայի հետ լավ էր վարվում՝ ինքը Հակոբի հետ գնում էր Երևան՝ Հակոբն օգնող չուներ, երեխան մնում էր Արմինեի մոտ…

Դեպքից առաջ երեխան հիվանդ էր: Նախօրեին ինքն ու Հակոբը գնացել են Երևան, այդ գիշեր մնացել են Երևանում՝ Հակոբը Մատենադարանի մոտ փոքրիկ հոլիկ ուներ: Ինքը երեխային մայրական կաթով է կերակրել, իսկ երբ Երևանում էր լինում, երեխայի համար կաթ էին առնում ու կերակրում:

Երբ Երևանից վերադարձել են, Հակոբի մայրն ասել է, թե երեխան մահացել է: Ինքը մտել է ներս, տեսել է երեխան՝ ադյալի մեջ փաթաթած, մահացած է: Երեխայի կողքին ինքը առնետներ է տեսել… Հակոբի մայրն ասել է, թե երեխան գիշերն է մահացել: Ինքը Արմինեին չի հարցրել երեխայի մահվան պատճառի մասին, քանի որ երեխայի կողքին առնետներ կային… Երեխային թաղել են տան կողքին, գումար էլ չունեին, որ դագաղ գնեն: Ինքը հաճախ էր գնում երեխայի թաղված տեղը, ծաղիկ էր դնում, լաց էր լինում…

Արմինեի կողմից երեխային քարով սպանելու մասին հայտնել էր Հակոբի մայրը, երբ որդին ու Անժելան վերադարձել էին Երևանից ու երեխային մահացած էին գտել: Այդ պատճառով էր նա Արմինեին վռնդել տանից: Հակոբի մայրը մահացել է 2009 թվականին…

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արմինե Խ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նա դեպքից առաջ որևէ հոգեբուժական կլինիկայում հաշվառված չի եղել, ու թե ինչպես է առաջացել նրա հոգեկան հիվանդությունը, հնարավոր չի եղել պարզել:

Երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխայի մահը վրա է հասել գանգուղեղային փակ բութ վնասվածքների՝ երեխայի գանգի ճակատոսկրի աջ և ձախ կեսերի, աջ և ձախ գագաթոսկրերի վերոսկրային, ներոսկրային  վնասվածքների ու արյունազեղումների պատճառով, որոնք պատճառվել են բութ առարկաների ներգործությամբ, հնարավոր է՝ քարի հարվածներով:

Դատաբժշկական փորձաքննությամբ բացառվել է, որ երեխան գանգուղեղային վնասվածքներ ստանար վայր ընկնելու կամ առնետների կրծելու պատճառով: Երեխայի մահվան հետ պատճառական կապ չի ունեցել նաև որևէ բորբոքային հիվանդություն, եթե նա այն ժամանակ հիվանդ է եղել:

Դատարանը հաստատված է համարել, որ մահը վրա է հասել Արմինե Խ.-ի կողմից անմեղսունակության վիճակում երեխայի գլխին քարով հարվածներ հասցնելու արդյունքում: Անմեղսունակության վիճակում քրեական օրենքով արգելված արարք կատարած Արմինե Խ.-ն ազատվել է քրեական պատասխանատվությունից ու պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կլինիկայի ընդհանուր հսկողության բաժանմունքում հարկադիր բուժում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում