Հայտնի է դարձել, որ Շվեյցարիան կրիպտոարժույթի և բլոքչեյն-նախագծերի համար ամենաբարենպաստ երկիրն է: Վարկանիշային աղյուսակը ներկայացված է BlockShow Europe 2018 կոնֆերանսի կայքում:
Վարկանիշային աղյուսակի հեղինակները ուսումնասիրել են 48 երկրներում կրիպտոարժույթի կարգավորումները և հրապարակել թոփ 10 երկրների ցանկը: Շվեյցարիան առաջին հորիզոնականում է հայտնվել այն պատճառով, որ մինչև 2023թ. երկրում զրոյական հարկ է սահմանված կրիպտոարժույթի համար:
Երկրորդ տեղում Ջիբրալթարն է, երրորդ տեղում՝ Մալթան: Առաջին հնգյակի մեջ մտնում է նաև Դանիան: