Հայաստանի ոստիկանությունը երկու նոր փոխոստիկանապետ ունի։
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հանդիպում է ունեցել ոստիկանության ղեկավար կազմի հետ և ներկայացրել է ոստիկանապետի առաջին տեղակալին՝ գնդապետ Արման Սարգսյանին։ Վերջինս մինչ այս զբաղեցնում էր քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը։
Ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել Հովհաննես Քոչարյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը։









































