Friday, 19 06 2026
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց

Փոստանջյանն ընդդեմ Տարոն Մարգարյանի և Սամվել Ալեքսանյանի դատական նիստը՝ այսօր

Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի` ‹‹Ծածկած շուկայի›› ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:

ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը` 1.Ճարտարապետահատակագծային առաջադրանք 08.08.2012թ / պահանջ՝ մշակել ‹‹Ծածկած շուկայի›› վերակառուցման ստորգետնյա հարկերի իրականացման նախագիծ/:

2.Շինարարության թույլտվություն /ձևաթուղթ/՝ բացակայում է հիմք հանդիսացող նախագիծը:

3.Քանդման թույլտվությունը բացակայում է՝ գործում առկա է մի ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտը:

4.Տեսչական ստուգում՝ սկզբնականը բացակայում է:

Գործում առկա է շինարարական կապալի պայմանագիր 01.09.2012թվական ‹‹Թիվ 1 շուկայի›› և ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից կնքված, սակայն բացակայում է այն շինարարական լիցենզիան, որի համաձայն այդ կազմակերպությունը կարող է կատարել պատմամշակութային հուշարձանի վերանորոգման աշխատանքներ:

Համադրելով շինարարության թույլտվության օրենքով սահմանված պահանջները՝ գործում առկա փաստաթղթերի հետ ակնհայտ է դառնում ՀՀ ոստիկանության կողմից ո´չ բազմակողմանի, ո´չ լրիվ և ո´չ օբյեկտիվ քննությունը:

Մասնավորապես, գործում բացակայում են շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարության թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 1), որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկա նաև քանդման թույլտվությունը (տե´ս՝ կից ներկայացված փաստաթղթի պատճեն՝ թիվ 2), գործում առկա է միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները:

Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը: Ստորգետնյա հարկերի իրականացման նախագծով նախատեսված՝ դեպի ստորգետնյա ավտոկայանատեղեր մեքենաների մուտքն ու ելքը ապահովելու համար կատարվել է կամարի հատվածի ապամոնտաժում: Առանց թույլտվության օբյեկտի քանդումն ու շինարարական մոնտաժային աշխատանքների կատարումը հանդիսանում է ինքնակամ գործունեություն և առաջ է բերում գործող օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության: Ինչպես նաև, Երևանի քաղաքապետի կողմից տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնող ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ին համապատասխան թույլտվություն տրամադրելուց հաշվի չի առնվել ‹‹Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին›› ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը, որը սահմանում է՝ «Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները իրականացնում են մասնագիտացված կազմակերպությունները և այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա և տվյալ հուշարձանում աշխատանքներ կատարելու համար սահմանված կարգով տրված թույլտվություն»: Հետևաբար, լիազորված մարմնի կողմից հատուկ քննարկման ենթակա էր հուշարձանի կառույցի տարածքում ‹‹Լուսարբիլդ›› ՍՊԸ-ի կողմից ամրակայման, նորոգման և վերականգնման բնագավառում վերջինիս փորձի և համապատասխան լիցենզիայի բացակայությունը:

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1) նախագահող դատավոր Գ.Պողոսյանը կշարունակի հետաձգված դատական նիստի քննությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում