Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի կարծիքով՝ կառավարությունը և ընդդիմությունը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և ընդհանուր լեզու գտնեն: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Վերջինիս խոսքերով՝ «նախարարների կաբինետի պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. անհրաժեշտ է ընդհանուր լեզու գտնել երկրում առաջացած խնդիրների կարգավորման և տնտեսական ու սոցիալական վիճակի կայունացման վերաբերյալ»:
Ուկրաինայի առաջին փոխվարչապետը կարծում է, որ պետական հեղաշրջման փորձերի վերաբերյալ հայտարարությունները պետք է թողնել քաղաքական գործիչներին, իսկ կառավարությունը և ցուցարարները պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն և ընդհանուր լեզու գտնեն: Դրանով հանդերձ՝ նա հնարավոր է համարում ընդդիմության հետ քննարկել նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցը:
Արբուզովի կարծիքով՝ եթե երկրում չհանդարտվի իրավիճակը և շարունակվեն սադրանքները, ապա Ուկրաինայի տնտեսությունը կարող է կրել վտանգավոր հետևանքներ:








































