Արքայազն Հարիի հարսնացուի՝ Մեգան Մարքլի հայրը սրտի վիրահատության է ենթարկվել, որն անհրաժեշտ էր մի որոշ ժամանակ առաջ տարած սրտի նոպայից հետո։ Վիրահատությունը հաջող է անցել։
«Ես լավ եմ։ Վերականգնումը բավական ժամանակ կպահանջի։ Ես դեռ մի քանի օր հիվանդանոցում կմնամ։ Հուզվելն ինձ արգելված է»,– ասել է Թոմաս Մարքլը՝ լրատվամիջոցներին։

Ավելի վաղ տղամարդը պատմել էր, որ սրտի նոպայի պատճառը իր որդու նամակն է եղել՝ Արքայազն Հարիին, որտեղ նա համոզում էր նրան չամուսնանալ իր քրոջ՝ Մեգանի հետ։ Հիվանդության պատճառով Թոմասը չի կարողանա մասնակցել դստեր հարսանիքին։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու մայիսի 19-ին։









































