Լյուքսեմբուրգի քաղաքագլուխ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Քսավյե Բեթթելն առաջին միասեռականն է, ով ընտրվել է պետության վարչապետի պաշտոնում, հայտնում է Reuters-ը:
Բեթթելը խոստացել է Լյուքսեմբուրգում միասեռ ամուսնություններն օրինականացնել արդեն 2014-ին:
Նա նաև մտադիր է դպրոցներում ավանդական կրոնական կրթությունը փոխարինել ավելի աշխարհիկով:









































