OPEC-ի անդամ-երկրները Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ որոշել են չփոփոխել նավթի արդյունահանման իրենց ցուցանիշը և այն թողնել օրական 30 միլիոն բարել մակարդակի վրա, հաղորդում է EFE-ն՝ հղում կատարելով Վենեսուելայի նավթի և հանքահորերի հարցերով նախարար Ռաֆայել Ռամիրեսին:
«Ես կարող եմ հաստատել, որ քվոտաները պահպանվում են, որի շնորհիվ մենք կարող ենք կայունություն և միասնական գին ապահովել բոլորի համար»,- բացատրել է Ռամիրեսը:
«Մենք աշխատում ենք, որ պահպանենք մեկ բարելի համար 100 դոլար գինը: Բոլոր մասնակից-երկրներն այդ հարցում համակարծիք են»,- ասել է Ռամիրեսը: Նա հաստատել է նաև, որ OPEC-ի ներկայիս գլխավոր քարտուղար Աբդուլլահ Էլ-Բադրին մեկ տարի էլ կմնա իր պաշտոնին:









































