Հայաստանի վարչապետի առաջին միջազգային այցը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Իհարկե, հայտնի չէ Սոչիում կայացած փակ հանդիպումների բովանդակությունը, որտեղ ամենակարևորը, թերևս Եվրասիական տնտեսական միության հնաբնակների ընկալումն է Հայաստանում կատարված արմատական փոփոխության։ Ամեն դեպքում, ժամանակացույցը միացվեց անաղմուկ, և դա արդեն գովելի է։ Այլ է, կարծես թե Հայաստանի ներսում թափ հավաքող գործընթացների տրամաբանությունը, թեև այն, ինչ տեղի է ունենում այս օրերին և հավանաբար դեռ տեղի կունենա, շատերը պայմանավորում են թավշյա հեղափոխությանը հաջորդած հետցնցումներով։
Գործադուլներ որոշ խոշոր արտադրական ձեռնարկություններում, լրջանում է Երևանի քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան, Գյումրի մանկավարժական համալսարանում հանրապետական կուսակցությունը հանձնեց դիրքերը։ Ի դեպ, Գյումրի նաև քաղաքապետարանում են փորձում հարմարվել հեղափոխության պահանջներին։ Որոշ քաղաքագետների գնահատմամբ այս պրոցեսը Հայաստանի համար բնականոն է և համապատասխանում է հետհեղափոխական շղթայական ռեակցիայի կանոններին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, Քաղաքագետ Գարիկ Քեռյանի և Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ: