Անսովոր հիվանդությամբ տառապող սկյուռիկը դարձել է ինտերնետ-աստղ այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ տեսագրությունը հայտնվել է YouTube-ում, գրում է The Independent-ը:
Տեսագրությունում պատկերված է սև սկյուռ, որն ի վիճակի չէ պահպանել հավասարակշռությունը և պարբերաբար ուշագնաց է լինում:
1-2 վայրկյան անգիտակից վիճակում հայտնվելուց հետո Տիպպի անունով սկյուռը դարձյալ բարձրանում է ու սկսում կեր հայթայթել մինչ նոր ուշաթափություն:










































