Արգենտինայի Կորդովա մարզում անկարգությունների հետևանքով վիրավորվել է շուրջ 60 մարդ այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը գործադուլ է սկսել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երեքշաբթի մարզի 22 հազար ոստիկանների մեծ մասը գործադուլ է հայտարարել, փողոցներում մնացել են միայն էլիտար ստորաբաժանումներից մեկի մի քանի տասնյակ աշխատակիցներ: Օգտվելով պարեկների բացակայությունից՝ տասնյակ հանցագործներ սկսել են թալանել սուպերմարկետներ և ոչ մեծ խանութներ: Գրանցվել է նաև փողոցային կողոպուտների բռնկում:
Գործադուլ հայտարարած ոստիկանները պահանջում են աշխատավարձի բարձրացում և սոցիալական երաշխիքներ: Կորդովայի նահանգապետն արդեն հայտարարել է, որ աշխատավարձի ոչ մի բարձրացում չի լինի մինչև հունվար, և տեղի ունեցածի համար մեղադրել է դաշնային իշխանություններին, որը, նրա խոսքով, չի վերահսկում ինֆլյացիան:













































