ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով` ՖԻՖԱ-ն «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամկետը երկարաձգել է՝ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին գոհացնելու համար: Հիշեցնենք` վերջերս Ռոնալդուի և ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հարաբերություններն անչափ լարված են:
««Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամկետը երկարաձգելը ՖԻՖԱ-ի որոշումն էր: Հնարավոր է, որ դա արվեց, որպեսզի Ռոնալդուն գոհ մնա»,-Պլատինիի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի քվեարկության ժամկետը երկարաձգվել էր մինչեւ նոյեմբերի 29-ը: Մրցանակի 3 հավակնորդների անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 9-ին, իսկ մրցանակաբաշխությանը կկայանա հունվարի 13-ին Ցյուրիխում:








































