Thursday, 25 06 2026
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին

Մարզպետների սպասելիքները գերազանցվել են. նրանք գոհ են և տպավորված Պուտինի այցից

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ առանձնակի տպավորված է տնտեսական ֆորումից, իր բոլոր սպասելիքները գերազանցվել են ինչպես Պուտինի այցից, այնպես էլ ֆորումի աշխատանքներից: Նա Լենինգրադի մարզի ղեկավարի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ այս տարի ևս մի քանի ուսանողներ մեկնեն այնտեղ ուսանելու, որոնց ուսման վարձը կվճարեն իր ռուս գործընկերները: «Այդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս տարի ևս մեր մարզի երեխաները շարունակեն իրենց ուսումնական պրոցեսները լենինգրադյան ուսումնական հաստատություններում: Նախատեսվում է, որ հաջորդ տարի մոտ 10 երեխա կմեկնի այնտեղ ուսանելու»,- ասաց մարզպետը: Նրա խոսքով, բացի դա` պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել նախկինում կնքված պայմանագրի կետերը:

«Մեր մարզը համարվում է գյուղատնտեսական մարզ, մարզի պտուղը, բանջարեղենը, արտադրված հյութերը, գինիները հետաքրքրում են իրենց, և կփորձենք իրենց Առևտրաարդյունաբերական պալատի հետ պայմանավորվածության շնորհիվ մեր արտադրանքը իրացնել Լենինգրադի մարզում: Գալող տարի մեր մարզի արտադրողները լուրջ հաջողություններ կունենան իրենց ապրանքը իրացնելու հարցում»,- հավելեց մարզպետը:

Սահակյանը, ով Պուտինի այցի ժամանակ եղել է և Գյումրիում, և Երևանում, չէր տեսել որևէ բողոքի ակցիա և չգիտեր 100-ից ավելի բերման ենթարկվածների մասին, իսկ այդօրինակ բողոքներին, կարծում է, որ պետք չէ լուրջ վերաբերվել: «Չկա տենց բան, ես ոչ մի տեղ ժողովրդի կուտակում, փակ ճանապարհ չեմ տեսել, որևէ խոչընդոտ չեմ տեսել, ու եթե մի 100 հոգի մարդ իրենց կարծիքն է հայտնում, չի կարելի մի ամբողջ երկրի ճակատագիր կապել այդ 100 հոգու տեսակետի հետ: Մի հատ դրանց հարցրեք` էսքան վախտ ինչ են արել էս երկրի համար, հայոց պետության համար, որ հիմա էլ կարծիք են ուզում հայտնեն: Ինչ վատ ա Մաքսային միությունը, չեմ հասկանում»:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ տնտեսական համաժողովի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել Արխանգելսկի մարզի հետ, իսկ ավելի վաղ համաձայնագիր է ստորագրվել Նիժեգորոդի մարզի հետ: Մարզպետի խոսքով, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի քանի ուղղություններով՝ գիտատեխնիկական, տնտեսական, կրթական, մշակութային ոլորտների, տուրիզմի զարգացման: «Մեր ռուս գործընկերներին, մասնավորապես, հետաքրքրում են Վայոց ձորի դիտարժան վայրերը, Ջերմուկ քաղաքը` որպես դեռևս ռուսական շրջանակներից հայտնի ջրաբուժական քաղաք: Նրանց շատ է հետաքրքրում նաև արտադրված գինին, մթերքները, իսկ մեզ՝ ծովամթերքները, փայտանյութը, որը Հայաստանում մեծ պահանջարկ ունի»:

Ղազարյանի խոսքով` Պուտինի այցը կամրապնդի պետությունների միջև գոյություն ունեցող կապը, հայ-ռուսական հարաբերությունները, որից կշահեն երկու պետությունները և ժողովուրդները: Էդգար Ղազարյանն էլ չցանկացավ գնահատական տալ Պուտինի այցի օրը մի քանի տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելու ոստիկանական գործողություններին: Դա իր իրավասությունների շրջանակից դուրս համարեց: Պուտինի դեմ բողոքի ակցիաներ էլ մարզպետը չէր տեսել: Ասաց՝ զբաղված է եղել կազմակերպչական հարցերով և ոչնչից տեղյակ չէ ու չի կարդացել:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը դեռ չէր ճանապարհել իր ռուս գործընկերներին: Նրանք մարզ են գնացել, պայմանավորվածություններ և համաձայնագիր է կնքվել տուրիզմի զարգացման և մի քանի այլ ոլորտների շուրջ և այսօր նոր միայն հյուրերը կմեկնեն: Նա ևս դրական գնահատեց Պուտինի այցը: «Ցանկացած այց հետագայում տալիս է իր արդյունքը»,- ասաց Գրիգորյանը: Մարզպետը համակարծիք չէ, որ Պուտինին դիմավորելիս մարդկանց պարտադրաբար էին բերել, ինքն այնտեղ է եղել, բոլորին էլ ճանաչում է, և ոչ ոք, նրա խոսքով, պարտադրաբար չէր եկել: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա Գրիգորյանն ասաց, որ ինքը դեմ է անհիմն ձերբակալություններին, բայց նաև կողմնակից է, որ նրանք, ովքեր խախտում են կարգը և օրենքը, պետք է պատժվեն: Կարծում եք` երեկ 100-ից ավել մարդ օրե՞նք էր խախտել՝ հարցրեցինք նրան. «Եթե նրանց տարել են ոստիկանություն, կարծում եմ, կուսումնասիրեն և կպարզեն ով է մեղավոր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում