Ուկրաինայում աշխատող «Զանգվածային տեղեկատվության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը լրագրողներին տալիս է պաշտպանական միջոցներ, որոնք նրանց կարող են պաշտպանել Կիևի կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս:
Լրագրողներին «մամուլ» գրությամբ նարնջագույն ժիլետներ, սաղավարտներ, պաշտպանական ակնոցներ, շնչադիմակներ են բաժանում:
Կիևի կետրոնում զանգվածային ցույցերը սկսվել են նոյմբերի 21-ին, երբ կառավարությունը հայտարարեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի պատրաստման աշխատանքների դադարեցման մաին:
Շաբաթ օրը «Բերկուտ» հատուկ ծառայությունը Կիևի կենտրոնում ցրեց Եվրամայդանը: Վերջին տվյալներով՝ զանգվածային ակցիաների սկզբից տուժել է ավելի քան 40 լրագրող, փոխանցում է rus.ruvr.ru-ն:








































