Ընդդիմադիր քաղաքական գործիչ և «ՈւԴԱՐ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կրկին հանդես է եկել Եվրամայդանի մասնակիցների առջև՝ կոչ անելով համընդհանուր ցույցեր անցկացնել, հաղորդում է Интерфакс-ը: «Մենք խաղաղ կարգելափակենք կառավարության շենքը և թույլ չենք տա նրանց աշխատել»,- ասել է Կլիչկոն:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը կոչ է արել ցուցարարներին շարժվել դեպի նախագահի նստավայրը և այնտեղ մնալ մինչև նախագահի կողմից վարչապետի պաշտոնաթողության մասին հրամանի ստորագրումն ու արտահերթ ընտրությունների նշանակումը:









































