Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գործող նախագահ Հասան Ռուհանիին նամակ է հղել՝ առաջարկելով բանավեճ անցկացնել՝ հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Ես լսել եմ, թե ինչեր են ասվել Իրանի նախկին կառավարության հասցեին, դրանք բոլորը անարդար և անհիմն մեղադրանքներ են: Ես լռել եմ հանուն երկրի, սակայն մարդիկ, քաղաքական և տնտեսական փորձագետները ցանկանում են արտահայտվել: Այսպիսով, ես առաջարկում եմ ընկերական քննարկում անցկացնել՝ տարաձայնությունները կարգավորելու համար»,- ասվում է նամակում:
Ավելի վաղ Հասան Ռուհանին հեռուստաեթերի ժամանակ իր վարչակազմի կառավարման առաջին 100 օրերի մասին զեկույց է ներկայացրել: Զեկույցում Ահմադինեժադը և նրա վարչակազմը խիստ քննադատության են ենթարկվել մեծ պարտքերի և նավթային դոլարները ծախսելու համար:
«Ես շնորհակալ եմ իմ նախկին գործընկերներից, որոնք մեծ աշխատանք են կատարել ութ տարիների ընթացքում: Եթե նրանք չանեին դա, երկրին անուղղելի վնաս կհասցվեր»,- ասվում է Ահմադինեժադի նամակում:











































