Թուրք զինվորները կրակել են սիրիացի փախստական 7-ամյա աղջկա վրա, ով փորձել է հատել թուրք-սիրիական սահմանը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, թուրք զինվորականները նկատել են մի խումբ մարդկանց, որոնք ցանկացել են անօրինական կերպով հատել սահմանը, և կրակ են բացել:
Մի քանի փամփուշտ դիպել է սիրիացի աղջկան, նա տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, որտեղ մահացել է ստացված վերքերից:
Թուրքիայի բանակի փոխանցմամբ՝ զինվորականները միայն մի քանի նախազգուշացնող կրակոցներ են արձակել: Միևնույն ժամանակ բանակի հրամանատարությունը չի կարողացել բացատրել, թե աղջիկն ինչ կերպ է վիրավորվել:









































