Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կհանգեցնի Թեհրանի ռեժիմի անկմանը։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը Twitter-ի իր էջում։
«Նախագահ Թրամփը՝ ազատ աշխարհի ղեկավարը, այսօր պարզ ու հստակ ձայնով այաթոլլայի ռեժիմին ասաց՝ բավակա՛ն է։ Դա առաջնորդի խիզախ քայլ է, որն ի վերջո կհանգեցնի այդ սարսափելի և դաժան ռեժիմի անկմանը»,-գրել է Լիբերմանը։
Իսրայելի պաշտպանության նախարարը պնդում է, որ «Իրանը բռնապետություն է, որն աջակցում և ֆինանսավորում է ահաբեկչությանը»։ «Իրանն ինքը ահաբեկչական միավոր է, որը նաև ձգտում է միջուկային զենք ունենալ»,-հավելել է նա։









































