Ցուցակը, որն ամերիկյան հատուկծառայությունները սկսել են կազմել ավելի քան 12 տարի առաջ՝ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, տարեցտարի ընդլայնվում է: Այժմ այնտեղ ավելի քան 700 հազար անուն է ներառված: Ընդ որում՝ մարդիկ այնտեղ երբեմն հայտնվում են միանգամայն անհասկանալի պատճառներով: Ցուցակում հայտնվելը հեշտ է, սակայն դրանից հետո հետապնդումից ազատվելը՝ գրեթե անհնար, գրում է The New York Times-ը:
Պոտենցիալ ահաբեկիչների ցուցակի մարդկանց հետևելով զբաղվում է ԿՀՎ ստորաբաժանումներից մեկը: Նրանք ստուգում են բոլորի մասին տեղեկությունները, ում կասկածում են ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար:
Ցուցակում կարող են հայտնվել ինչպես ԱՄՆ քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները: Գրեթե անհնար է պարզելը, թե նրանք ինչ պատճառներով են այնտեղ հայտնվել: Բացի դրանից՝ այդ փաստը ոչ մի կերպ չի կարելի վիճարկել:
Գաղտնի փաստաթղթից մարդկանց հանելու դեպքեր հայտնի չեն:









































