Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 1,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,40 դոլարի:
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները նվազել են 1,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,86 դոլար: