Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն արդեն մի քանի շաբաթ է՝ բացակայում է հայրենիքից, ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Այս մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով թբիլիսյան «Կվիրի քրոնիկա» պարբերականը:
Պարբերականի վերլուծաբան Նինո Սամխարաձեն «Իզվեստիա»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Սաակաշվիլին հավանաբար մտադիր է հեղափոխական փորձով կիսվել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ:
Կիևում Սաակաշվիլիի հետ է Աջարիայի նախկին առաջնորդ Լևան Վարշալոմիձեն: Այնտեղ, իբրև թե, տեսել են նաև Սաակաշվիլիի տատիկին:
Ավելի վաղ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, հայտարարել է, որ Սաակաշվիլին Վրաստանում չէ և հայտնի չէ՝ երբ կվերադառնա:









































