«Քաղցած խաղեր. և կրակը կբռնկվի» (The Hunger Games: Catching Fire) ֆիլմը պահպանել է առաջատարի դիրքերը հյուսիսամերիկյան՝ ԱՄՆ-ի ու Կանադայի կինովարձույթում: Ֆիլմը երկրորդ հանգստյան օրերին հավաքել է 74.5 մլն դոլար: Այս մասին հայտնում է BoxOfficeMojo կայքը:
«Քաղցած խաղեր» -ն ընդհանուր առմամբ վարձույթում հավաքել է 296.5 մլն դոլար, ընդ որում՝ 161 մլն դոլարը ֆիլմը վաստակել է իր առաջին հանգստյան օրերին:
Գրող Սյուզան Քոլինզի «Քաղցած խաղեր» եռագրության գրքի գործողությունները ծավալվում են հետապոկալիպտական աշխարհում, որտեղ դեռահասները ստիպված են կռվել միմյանց հետ:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է «Սառը սիրտը» (Frozen)՝ 66.7 մլն դոլարով:
«Տոր 2. Խավարի արքայություններ» (Thor: The Dark World) ֆիլմը հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ 11.1 մլն դոլարով:









































