Ուկրաինական պատվիրակությունն առաջիկա օրերին կուղևորվի Բրյուսել՝ վերսկսելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ ծրագրվում է քննարկել գազի գնին և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օգնությանն առնչվող հարցեր:
«Կողմերը նաև պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության անկման խնդիրը»,- նշել է նախարարը:
Բանակցությունների ձևաչափի մասին Կոժարան ոչինչ չի հայտնել:
Կիևն ավելի վաղ Բրյուսելին առաջարկել էր Ռուսաստանը ներառել համաձայնագրի դրույթների քննարկման աշխատանքներում: Եվրապաշտոնյաները առաջարկին դեռևս իրենց համաձայնությունը չեն տվել:









































