Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի նկատմամբ տոնած հաղթանակը (6:1):
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այդ մրցավեճում դարձավ դուբլի հեղինակ, իսկ հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել հայտացուցակից:
«Հարձակման գծում ստացվեց գրեթե ամեն ինչ: Պաշտպանությունում` ոչ, բայց դրա մասին այսպիսի խաղից հետո չարժե խոսել: Անհանգստացնում է այն, որ ստիպված եղանք վնասվածքների պատճառով 3 հարկադիր փոխարինումներ կատարել: Տեսնենք, թե ինչպես նրանք կվերականգնվեն մինչև «Ռոստով»-ի դեմ հանդիպումը:
Լուկաս Բարիոսի խաղը ստացվեց այս մրցավեճում, թեև բոլոր մասնագետներն անհանգստացած էին Յուրա Մովսիսյանի բացակայությամբ»,- ասել է Կարպինը:







































