Նոյեմբերի 15-ից մեկնարկած գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված ստորագրահավաքին այսօր արդեն միացել է 17 հազարից ավելի մարդ: Կազմակերպիչները նոյեմբերի 22-ին վարչական դատարան են ներկայացրել 5130 ստորագրություն՝միջնորդելով, որ ստորագրահավաքին մասնակցած բոլոր քաղաքացիները դատարանում հանդես գան որպես երրորդ կողմ: Դատարանում «ՀայՌուսգազարդ»-ը և Հայաստանի էլեկտրականցանցերը նույնպես միջնորդությունեններ կայացրել և դատարանում հանդես են գալու որպես երրորդ կողմ: Մնացած ստորագրությունները, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը, այս ուրբաթ ներկայացրել է վարչական դատարան:
Բացիայդ, նա նշեց, որ ծրագրել են հանգստյան օրերին ստորագրահավաք սկսել նաև ՎանաձորումևԳյումրիում. «Ես, անկեղծ ասած,մեծ ակնկալիքներ չունեմ դատարանից, սակայն կարծումեմ, որ բոլորս պետք է մեր սահմանադրական իրավունքը պաշտպանենք և դատարանների միջոցով լուծենք մեր խնդիրները: Իմ կարծիքով՝եթե ստորագրահավաքին մասնակցած մարդկանցից գոնե 20-30 տոկոսը դուրս գա փողոց թեկուզ դատի օրը, ինչ-որ բան կփոխվի»:
Անի Կաղինյանն ասաց նաև, որ իրենք դատարանում հավասարապես պայքարելու են ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ. «ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի սակագինը փոխելու հայտով հանդես չիեկել, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինքն է որոշել, որ պետք է սակագինը բարձրացվի՝ կապված գազի սակագնի թանկացման հետ: Մենք ունենք այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ, ուստի հնարավոր էր էլեկտրաէներգիայի սակագինը ցածր պահել, բայց դա այսօր ավելի թանկ է, քան գազինը, որը ներմուծվում է ամբողջությամբ»:
Նշենք, որ ստորագրահավաքը շարունակվելուէ մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, Ազատության հրապարակում, ժամը 12-20.00-ը:









































