Նյու Յորքում ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից` հաղորդում է Associated Press-ը:
Պատահարը տեղի է ունեցել Բրոնքսում` Սփեյթեն-Դայվիլ կայարանի մոտ: Պատահարի վայրում աշխատում է շուրջ 100 հրշեջ և փրկարար: Տուժածների և զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, շրջվել է առնվազն հինգ վագոն :
Վթարի պատճառը դեռևս պարզ չէ:









































